Վիճաբանություն Սարգիս Քլոյանի մասնակցությամբ՝ հունիսի 20-ին. Hetq (Տեսանյութ)
ԲՀԿ վստահված անձը «փոխարինում է» հանձնաժողովի իմքայլական քարտուղարին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձ Վարդուհի Խաչատրյանը թղթի վրա նշումներ էր անում հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող քարտուղարի փոխարեն։
Դա նկատելով՝ «Հայաստան» դաշինքի վստահված անձ Քնարիկ Գապոյանը փորձեց արձանագրել կատարվածը՝ տեսանկարահանելով այն: Դա հերթական վեճի պատճառ դարձավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի և «Իմ քայլից» հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանի միջև: Վերջինս պատռեց թուղթն՝ ասելով՝ դե նկարի։
Տեսանյութը՝ այստեղ: