Շվեյցարիան թուլացնում է կորոնավիրուսային սահմանափակումները
Շվեյցարիան թույլ կտա խոշոր համերգներ կամ մարզական միջոցառումներ անցկացնել 10 000 մասնակիցներով՝ պայմանով, որ այցելուները կարող են այսպես կոչված COVID վկայագրեր ներկայացնել, որոնք հաստատում են, որ նրանք պատվաստված են, ունեցել են COVID-19 կամ թեստի բացասական արդյունք են ստացել:
Փակ տարածքներում հնարավոր է մնալ առանց դիմակների, ռեստորաններում տեղերի քանակն անսահմանափակ կլինի, իսկ դիսկոտեկներն ու պարային ակումբները կարող են վերաբացվել:
Այն միջոցառումներին, որոնք COVID վկայագրեր չեն պահանջում, մասնակցությունը կսահմանափակվի 1000 հոգով:
Շաբաթ օրվանից Շվեյցարիան եւս կթեթեւացնի եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ալբանիայից եւ Սերբիայից ճանապարհորդելու կանոնները՝ համավարակից տուժած զբոսաշրջության ոլորտին օգնելու համար:
Սահմանին առողջապահական միջոցառումները կկենտրոնանան միայն այն երկրների վրա, որտեղ տարածվում են մտահոգություն առաջացնող տարբերակները: