Պատվո պահակախմբի ուկրաինացի զինվորը թրի պատյանը գցել է Զելենսկիի և Զուրաբիշվիլիի առջև
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Կիևում հանդիպման պաշտոնական արարողության ժամանակ պատվո պահակախմբի զինվորը նրանց առջև գցել է թրի պատյանը:
Զինվորը, ողջունելով կողմերին Մարիինյան պալատում, ձեռքից բաց է թողել տոնական զինամթերքը. պահը ֆիքսել են տեսախցիկները, հաղորդում է գրում է vz.ru-ն:
Զինվորը բարձրացված պատյանով շարժվել է դեպի նախագահները, բայց չի կարողացել պահել պատյանը, ինչից հետո այն ընկել է Զուրաբիշվիլիի դիմաց: Զինվորը խուճապի չի մատնվել և արագ բարձրացրել է պատյանը: Վրաստանի նախագահը կատարվածին ոչ մի նշանակություն չի տվել, իսկ Զելենսկին թեթևակի ժպտացել է:
Չորեքշաբթի Զուրաբիշվիլին Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևն ու Թբիլիսին վերադառնում են բնականոն հարաբերությունների` նախորդ տարվա բարդություններից հետո: