Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանին հեռացնում են քաղաքական դրդապատճառներով․ շահառուները բողոքում են
Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանին հեռացնում են քաղաքական դրդապատճառներով:
Բժշկական կենտրոնում բուժվող քաղաքացիներից մեկը նշեց, որ միշտ գոհ են եղել Հակոբյանից և պահանջում են, որ նա մնա իր պաշտոնում: «Անվճար բուժվել ենք, լավ վերաբերմունք են ցույց տվել, զինհաշմանդամ տղա ունեմ, նա ևս այստեղ է բուժվում, բոլոր մարզերից բուժում ստացողներ կան ու բոլորի անունից խնդրում եմ, որ Հակոբյանը մնա»:
Բուժվող մյուս քաղաքացիները նշեցին, որ բժշկական կենտրոնի փակումը վատ է ազդելու նրանց վրա, քանի որ պատրաստվում են վերջիններիս հոգեբուժարան տեղափոխել և նշում են, որ հեռացման դրդապատճառները քաղաքական են: