Վարակվելու համար բավական է առանց դիմակի անցնել հիվանդի կողքով. Հնդկաստանում կորոնավիրուսի նոր տարատեսակը «կայծակնային» տարածում ունի
Հնդկաստանում կորոնավիրուսի տարածվող նոր հիմնամանրէի` «դելտա»-ի յուրահատկությունը չափազանց վարակիչ լինելն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Գիտությունների ակադեմիայի համահնդկական ինստիտուտի տնօրենին:
Գիտնականի կարծիքով` վարակվելու համար բավական է անցնել հիվանդ մարդու կողքով` առանց դիմակի: Թեև անվտանգության միջոցառումներին հետևելը կարող է կանխել վարակի տարածումը, իշխանությունները մտահոգված են հակամարմինների նկատմամբ նոր տարբերակի դիմացկունությամբ և իմունիտետը «շրջանցելու» կարողությամբ:
Հնդիկ մասնագետներն ուսումնասիրում են վիրուսի նոր տեսակի առանձնահատկությունները` պարզելու համար` որքանով են արդյունավետ պատվաստանյութերը դրա դեմ պայքարում:
Կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէն (B.1.617) հայտնաբերվել է մարտին, այնուհետև տարածվել են դրա երեք ենթատեսակը: Դրանցից մեկը` «դելտա»-ն, շարունակում է մուտացիայի ենթարկվել: