Մերկելը երկրորդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ի պատվաստանյութը փոխարինելով Նուբար Աֆեյանի Moderna-ի պատվաստանյութով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրորդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ DPA գործակալությանը հղումով։
Ապրիլի 16-ին AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության պատվաստանյութի առաջին ներարկումից հետո, Մերկելն այժմ պատվաստվել է Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ամերիկյան ընկերության պատվաստանյութով։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պատվաստումների արշավում ներգրավված բոլոր մարդկանց, բոլոր պատվաստվածներին։ Պատվաստումը համավարակը հաղթահարելու բանալին է», - ասել է Մերկելը։