Երևան, 04.Օգոստոս.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
«Երբ մատանիով վերադարձա տուն, ծնողներս հուզվե... Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իրա... Այս իշխանությունը մեզ ներսից է խփել. Աղվան Վա... Համեմատություն դնելիս հիշեք՝ մինչև 2018-ը ադր... Թանկացումները շարունակվում են. սական ձեթը հու... ԱԺ փոխնախագահի պաշտոնը հերթական լրացուցիչ գոր... Այսօր մենք չունենք պայմաններ դելիմիտացիա, դեմ... ԱՄՆ բնակիչների պարտքերը բազմամյա ռեկորդ են սա... Փաշինյանը շարունակում է տեղաշարժվել մեծ թվով ... Գիտնականները գտել են նոր միջոց կորոնավիրուսի ... «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-... ՔԿ վարույթում քննվել է ընտանեկան բռնության վե... Ձեզ թույլ չտաք ասել՝ դիտավորյալ ինչ–որ դիրք չ... Հսկայական պատասխանատվությունը պահանջում եւ ստ... Գեղարքունիքի հատվածում հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ ... Ուկրաինայի կառավարության շենքում նռնակ պայթեց... «Հայաստան» դաշինք. «ՔՊ»-ի կամավորականների ջոկ... ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել... ՀՀ պետական կառավարման ակադեմիան այլևս չի ցանկ... Մենք ինչքա՞ն պիտի սպասենք, որ Ադրբեջանն ունեն... Մեսին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների հետ (Լուսանկար) Հազվագյուտ հիվանդությամբ տղամարդուն թվում էր,... Ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն պետք է ի... Նայելով դատավորի աչքերին՝ պնդեցի, որ ինքն ի զ... Մեր մեջ Փաշինյանի հետ սուրճ խմողներ չկան․ Հայ... «Իմ տղա». Լուսինե Թովմասյանի ջերմ շնորհավորան... Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավ... Նոնսենս է, որ մեղսակիցը հետաքննի հանցագործութ... Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված... «Նիկոլենք» դիմելաձեւը՝ թեժ վիճաբանություն առա... Ուկրաինայի կառավարության շենքում հատուկ օպերա... Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իշխան Գևորգյանն ազատ... Վլասովան պատրաստ է զիջումների. Արմեն Ջիգարխան... Ես ավելի շուտ դիմում կգրեմ դուրս կգամ, քան իմ... Չեխիայում մոտ 50 մարդ տուժել է երկու գնացքներ... Տոկիո-2020. Կուբան, Մեծ Բրիտանիան ու Ավստրալի... Համալսարանական մասնագետները բարեհաջող վիրահատ... ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ո... Արտակարգ պատահար Ուկրաինայում. Անհայտ անձը նռ... Հյու Ջեքմանը մաշկի քաղցկեղ ունի Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք... Խորեն Բայրամյանն ու «Ռոստովի» ֆուտբոլիստները ... Չարաշահումներ՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքո... 2021թ. 1-ին կիսամյակում Շիրակում մեքենաներից ... Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի. Էմանուել Մակր... Դամասկոսում պայթեցրել են զինծառայողների տեղափ... Արցախը պետք է կիսանախագահական երկիր դառնա, ապ... ԱԺ-ում թվով վերջին խոխխոսնակի թեկնածության քն... Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախ... Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վ... Մեկ օրում բացահայտվել է 103 հանցագործություն.... «Ու ես հիշեցի այն խոսքերը, որ չասացի նրան, աշ... Եթե տարածաշրջանում չլիներ ռուսական զորքի մուտ... «Լոկոմոտիվը» 5 միլիոն եվրո է առաջարկել Նաիր Տ... Ադրբեջանցի պատգամավորները ձեռնաշղթաներ են փոր... Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Ռուս խաղաղապահները բուժօգնություն են ցուցաբեր... Աթենքի արվարձանում հրդեհի տարածքից փրկվել է ա... Ծաղիկներ, շպարի բացակայություն. Օլյա Հակոբյան... ԱԺ նորընտիր նախագահը նշանակումներ է արել Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլ... Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» մեկնել է «Կայրաթի»... «Զարդագիր» կրթական ծրագիրը երեխաներին ներկայա... Գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ հայ... Զինծառայողների բժշկական հետազոտություններն ան... Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Բաչկով. Զգում եմ բոլորիդ աջակցությո... Մեգան Մարքլը «համեստ» տոն է ծրագրում 65 հյուր... Առավոտյան ո՞ր սովորություններն են մոտեցնում մ... Տոկիո-2020. Ճապոնացիները պայքարից դուրս էին ն... Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատա... Խրախուսանքի է արժանացել. Մովսես Հակոբյանի հրա... Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուշացնում եկամտահարկի վերադարձ... Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մուսա Եվլոևին ԱԺ նիստը (Տեսանյութ. Ուղիղ) ՀԱՊԿ-ն ավելի շատ խորհդանշական կազմակերպությու... Արևապաշտպան ոճային ակնոցով օրանգուտանի տեսանյ... Պատմության մեջ առաջին անգամ ֆիլմերի մատակարար... 100-ամյա տղամարդը վատ սովորություններն է համա... Սինգապուրի իրավապահները բնակիչների տներում ստ... Գիտնականները որոշել են, թե որ ամենաբարձր ջերմ... Ընտանիքը վերադարձել է ուղևորությունից և տանը ... Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պ... Անիշխանությունը Հայաստանում շարունակվում է. «... Տոկիո-2020. Օրվա առաջին տիտղոսները, գրանցվեց ... Միջազգային բարեգործական Oxfam կազմակերպությու... Տոկիո-2020. Արսեն Հարությունյանի անհաջող մեկն... «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է. հայտնի են... Ռուբինյանն իմ ընկերն ա, կարող ա մոտիկանա, ինձ... Քվեարկություններն ուղղորդված են եղել. ՔՊ-ում ... Սիմոն Մատիրոսյանից տանը ոսկի էին սպասում. նա ... Երևանում 51-ամյա քաղաքացին բարձրահարկ շենքից ... Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է Ֆրանսիան Հայաստան է ուղարկում 200 000 խմբաքան... ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ավիահարվածն... Հայ գիտնականների ստեղծած պարարտանյութը բարձրա... Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Me... Օրակարգում է Արցախի մնացյալ հատվածից հրաժարվե... Քննարկվել են Արցախից տեղահանված և Տավուշի մար...

Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունն իրավունք չունեն մուննաթ գալու ընտրողի վրա․ խնդիրն այլ դաշտում է․ Աբրահամ Գասպարյան

Նիկոլիզմի դարաշրջանն ավարտվեց: Ձնհալն սկսված է: Խորհրդարանի վերջին ընտրությունը պարզաջրեց ամբողջ քաղաքական դաշտը: Բոլորս պարտավոր ենք ընդունել ընտրության արդյունքը: Սա մեր հանրության քաղաքական գնահատականն է անցած-չանցածի: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Ընդունել, թե ո՞չ՝ այլ հարց է, բայց մեղադրել քաղաքացուն՝ այնքան էլ ճիշտ չէ, այնպես ինչպես ճիշտ չէ կապիտուլյացիա ստորագրած ու վերարտադրված իշխանության որոշ թափթփուկների լափառոշ ու մեծաբերան պահվածքը՝ հակառակ ճամբարի համակիրների կամ քվեարկողների հանդեպ: Քվե եք ստացել՝ աշխատե՛ք, մի փոքր բարձրացեք շրիշակից ու ձեզ աշխատեք շատ խելոքի տեղ չդնել, ոչ էլ թերագնահատել այլոց ինտելեկտուալ կարողությունները, որովհետև ինտելեկտն ու ազգային մտածողությունը ձեր աքիլլեսյան գարշապարն է...զգույշ եղեք»,-ասել է նա։

Աբրահամ Գասպարյանը նշել է՝ ժողովրդի քվեարկությունը քաղաքական մարաթոնի մեջ մտած ուժերը պետք է այն ընդունեն ի գիտություն և աշխատեն իրենց թերացումները բացահայտելու ուղղությամբ:

«Մեր խնդիրներն այստե՛ղ են սկսվում...երբ ընտրողին մեղադրու՛մ ես սխալ կամ ապազգային ընտրություն կատարելու համար, նախ նրան պիտի հիմնավորես ու բացատրես ինչու՞...եթե անկե՛ղծ ես, օբյեկտի՛վ, ապա հաստատ պատասխան չես գտնելու մի քանի էական հարցի...իսկ 30 տարի մենք զբաղվե՞լ ենք մեր հանրության սոցիալական ու քաղաքական կրթվածության կամ հասունության հարցով, 3 տասնամյակ՝ մենք ի՞նչ ենք տվել մեր կրթական համակարգով, արդյո՞ք գիտակից ու հասուն ընտրություն կատարող քաղաքացի պատրաստե՞լ ենք...հասարակ օրինակ եմ ուզում տալ...նույն Սյունիքի մեր բնակավայրերը, որոնք Նիկոլը դրանք դարձրեց սահմանամերձ...քանի՞ անգամ ենք գյուղապետների դուռը ծեծել՝ ո՛չ նախընտրական շրջանում, քանի՞ անգամ ենք հարցրել՝ ի՜նչ խնդիր ունեք՝ բերքի իրացումից մինչև պարարտանյութ, ոռոգման ջուր ու չգիտեմ ինչ...չե՛նք արել, դրա համար էլ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց նրանց տուն, գավառականի պահվածքով, անբարեկիթ, պետության ղեկավարին ոչ հարիր խոսքով սկսեց հայհոյել քաղաքական հակառակորդներին ու մի 2 բաժակ օղի՛ խմեց, գյուղացուն էլ ասաց՝ ցավդ տանեմ, լա՛վ ա լինելու, կդասավորեմ, որ մի հատ կոմբայն մտնի էս մի քանի գյուղը...ի՞նչ եք կարծում...ա՞յս մեթոդն է աշխատում, թե՞ անվտանգության բաղադրիչների ու համակարգերի մասին, դիցուք, Աբրահամ Գասպարյանի կամ մեկ այլ մասնագետի ահազանգը, ռիսկերի հաշվարկն ու վերլուծությունը: Քաղաքական ընդդիմությունն, այո՛, պիտի խելամտության սահմաններում փորձի հասկանալ՝ որտե՞ղ է կեղծվել ընտրությունը, համատարած խախտումները, ուղղորդումները, բոլոր կողմերից բաժանված կաշառքի չափը, բանակի ներգրավումը...հազար ու մի գործո՛ն կա...այդ ամբողջը պիտի ուսումնասիրի, վիճարկի, պաշտպանի իր քվեն...եթե կարողանա ապացուցել, որ ընտրակեղծիքների մեքենան այնպես է աշխատել, որ էակա՛ն ազդեցություն է ունեցել ընտրության վերջնական արդյունքի վրա, ուրեմն պիտի գնա մինչև վերջ, բայց ի տարբերություն գործող իշխանության, որը մասնագիտացա՛ծ է դանոսներ գրելու, սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելու հարցում, պիտի որա՛կ փոխի, որպեսզի հանրությունը տեսնի՝ ո՞վ որ մակարդակում ինչպե՛ս է իրեն պահում: Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունն իրավունք չունե՛ն մուննաթ գալու ընտրողի վրա: Քաղաքացուն տվել են խաղ, անունը դրել՝ դեմոկրատիա, նա էլ վայելում է իր խաղացածի արդյունքը...դրանում վատ բան չկա: Խնդիրն այստեղ ա՛յլ դաշտում է...արդյո՞ք մենք այդ քվեարկողից կստանանք իրավունքներն ու պարտականությունները լի ու լի գիտակցող, հավաքակա՛ն ամբիցիաների առջև սեփական եսը խոնարհող, ազգային-պետական շահերը գիտակցող, վտանգներն զգացող քաղաքացի, թե ոչ...կասեք՝ ո՛չ բոլորն են բանիմաց ու գիտակից...հենց դա է՛լ ասում եմ և պահանջում ցանկացած իշխանությունից հասնել հենց ա՛յդ նշաձողին...եթե երկրում քաղաքացի՛ն է որոշում իր ճակատագիրը, ուրեմն պետությունն այդ քաղաքացուն տգետ պիտի չթողնի՛»,-ասել է նա։

Աբրահամ Գասպարյանն ընդգծել է՝ պիտի հասնենք նրան, որ այդ բարեկեցիկ հասարակությունը չխաբվի ամեն սուտ մարգարեի խոսքին ու խոստմանը: Գոռոզամտությունը պետք է վանել, լավ տեղ չի տանում: Ամբիցիաները չափավորենք, կամ էլ դրանք վերածենք հավաքականի՝ ազգայինի, պետականի: «Հասարակ օրինակ եմ տալիս՝ էմոցիոնալ շերտը մի կողմ թողած՝ հայրենիքին պետք է նայել որպես հավաքական սեփականություն, որի նկատմամբ սխալ խոսքը պետք է արմատախիլ անենք: Էլ մեր երկրում չպիտի՛ լինի հայաստանցի-ղարաբաղցի-ախպար ժամկետանց ու նաֆթալինոտ զրույցները, հայոց բերդաքաղաք Շուշին դժգույն ու դժբախտ համարողներին մեր ժողովուրդն այլևս երես չի՛ տալու, տեղ չի՛ տալու: Եթե Նիկոլի կամ Անկարայի ու Բաքվի շահերն սպասարկող, թուրքի, ռուսի կամ ամերիկացու ոտքի տակ թավալ եկողի հայկականության ընկալումներն այդքա՛նն են, ուզում է 20 միլիոն ձայն ստանա, մեկ է՝ դրանից նրա որակը չի՛ բարձրանում, առավելագույնը՝ Մելիք Ֆրանգյուլի նման անշուք մի անկյուն, եթե իհարկե այս սուրբ հողը հանդուրժի նրա նմաններին: Հայաստանը չի՛ ծնկելու, Հայաստանն իր մեջ ուժ գտնելու՛ է»․-ասել է Գասպարյանը։

Նա առաջարկել է՝

1- Թողնե՛լ մանկամտությունը, չափավորել ամբիցիաները, վանել գոռոզամտությունը, մի փոքր դառնալ համեստ:

2- Սպանե՛լ ուրիշի վրա (ռուս, թուրք, ամերիկացի կամ այլազգի) հույս դնելու թաքուն ենթագիտակցությունը ու հասկանալ, որ պետք է հետևողական ու խելամիտ աշխատանք տանենք: Ոչ ոք մեր փոխարեն պարտավոր չէ՛ որևէ բան անել՝ երկիր պաշտպանել, տնտեսություն զարգացնել, անվտանգություն կառուցել: Սա «արխային» ռեժիմի հետևանք է, հանրության սոցիալական ու քաղաքական հասունությամբ չզբաղվելու արդյունք:

3- Ազգայինը վերարժևորենք, հայկականության կոնցեպտուալ հիմքերն արդիականացնենք, խոսենք դարի՛ լեզվով: Երկիր լքել չկա՛, հիասթափվել չկա՛: Պետությունը պիտի սիրենք անկախ իր իշխանավորից:

4- Ազգային կրթության ժամանակակից ռազմավարությա՛մբ պետք է զբաղվենք, որ մեկ տասնամյակ անց ունենանք շոշափելի արդյունք: Հայաստանն ու հայությունը խելամիտ ու ազգային լուծումների՛ կարիք ունի: Հերթը՝ չկոտրվո՛ղ երիտասարդությանն է:

ՀԳ 1- Քաղաքական դաշտը պարզաջրվեց: Էլի՛ կմաղվի: Կարծրատիպերը կոտրվեցին: Ռեպրեսիաները սարերի ետևում չեն: Անկարայի ու Բաքվի շահերն սպասարկող այս իշխանությունը հնարավոր է անցնի պետական ապարատի կադրային գենոցիդի: Ազգային-պետական օրակարգի լեգոն փլուզված է, պետք է զրոյից հավաքել՝ աշխատելով հորիզոնական մակարդակում:

ՀԳ 2- Ազգերի դատը տասնամյակներո՛վ է լուծվում: Խճանկարն ավելի՛ է բարդանալու: Թուրքի ու Հայաստանում նրան լոյալ վերաբերվողների ոգևորությունը կարող ենք դարձնել խաբուսիկ: Մտածել ու ժամանա՛կ է պետք: Հայաստանին ծառայելը պատիվ է, Հայաստանով ապրելն էլ՝ առաքելություն:

ՀԳ 3- Շուշին վերադառնալու է: Որքան հետևողական աշխատենք, այդքան ժամկետը կկրճատենք: Չկասկածե՛ք: Հանուն զոհված տղերքի հիշատակի՝ դիմացե՛ք: Պի՛նդ եղեք»:

դիտվել է 637 անգամ
«Երբ մատանիով վերադարձա տուն, ծնողներս հուզվե... Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իրա... Այս իշխանությունը մեզ ներսից է խփել. Աղվան Վա... Համեմատություն դնելիս հիշեք՝ մինչև 2018-ը ադր... Թանկացումները շարունակվում են. սական ձեթը հու... ԱԺ փոխնախագահի պաշտոնը հերթական լրացուցիչ գոր... Այսօր մենք չունենք պայմաններ դելիմիտացիա, դեմ... ԱՄՆ բնակիչների պարտքերը բազմամյա ռեկորդ են սա... Փաշինյանը շարունակում է տեղաշարժվել մեծ թվով ... Գիտնականները գտել են նոր միջոց կորոնավիրուսի ... «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-... ՔԿ վարույթում քննվել է ընտանեկան բռնության վե... Ձեզ թույլ չտաք ասել՝ դիտավորյալ ինչ–որ դիրք չ... Հսկայական պատասխանատվությունը պահանջում եւ ստ... Գեղարքունիքի հատվածում հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ ... Ուկրաինայի կառավարության շենքում նռնակ պայթեց... «Հայաստան» դաշինք. «ՔՊ»-ի կամավորականների ջոկ... ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել... ՀՀ պետական կառավարման ակադեմիան այլևս չի ցանկ... Մենք ինչքա՞ն պիտի սպասենք, որ Ադրբեջանն ունեն... Մեսին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների հետ (Լուսանկար) Հազվագյուտ հիվանդությամբ տղամարդուն թվում էր,... Ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն պետք է ի... Նայելով դատավորի աչքերին՝ պնդեցի, որ ինքն ի զ... Մեր մեջ Փաշինյանի հետ սուրճ խմողներ չկան․ Հայ... «Իմ տղա». Լուսինե Թովմասյանի ջերմ շնորհավորան... Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավ... Նոնսենս է, որ մեղսակիցը հետաքննի հանցագործութ... Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված... «Նիկոլենք» դիմելաձեւը՝ թեժ վիճաբանություն առա... Ուկրաինայի կառավարության շենքում հատուկ օպերա... Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իշխան Գևորգյանն ազատ... Վլասովան պատրաստ է զիջումների. Արմեն Ջիգարխան... Ես ավելի շուտ դիմում կգրեմ դուրս կգամ, քան իմ... Չեխիայում մոտ 50 մարդ տուժել է երկու գնացքներ... Տոկիո-2020. Կուբան, Մեծ Բրիտանիան ու Ավստրալի... Համալսարանական մասնագետները բարեհաջող վիրահատ... ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ո... Արտակարգ պատահար Ուկրաինայում. Անհայտ անձը նռ... Հյու Ջեքմանը մաշկի քաղցկեղ ունի Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք... Խորեն Բայրամյանն ու «Ռոստովի» ֆուտբոլիստները ... Չարաշահումներ՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքո... 2021թ. 1-ին կիսամյակում Շիրակում մեքենաներից ... Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի. Էմանուել Մակր... Դամասկոսում պայթեցրել են զինծառայողների տեղափ... Արցախը պետք է կիսանախագահական երկիր դառնա, ապ... ԱԺ-ում թվով վերջին խոխխոսնակի թեկնածության քն... Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախ... Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վ... Մեկ օրում բացահայտվել է 103 հանցագործություն.... «Ու ես հիշեցի այն խոսքերը, որ չասացի նրան, աշ... Եթե տարածաշրջանում չլիներ ռուսական զորքի մուտ... «Լոկոմոտիվը» 5 միլիոն եվրո է առաջարկել Նաիր Տ... Ադրբեջանցի պատգամավորները ձեռնաշղթաներ են փոր... Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Ռուս խաղաղապահները բուժօգնություն են ցուցաբեր... Աթենքի արվարձանում հրդեհի տարածքից փրկվել է ա... Ծաղիկներ, շպարի բացակայություն. Օլյա Հակոբյան... ԱԺ նորընտիր նախագահը նշանակումներ է արել Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլ... Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» մեկնել է «Կայրաթի»... «Զարդագիր» կրթական ծրագիրը երեխաներին ներկայա... Գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ հայ... Զինծառայողների բժշկական հետազոտություններն ան... Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Բաչկով. Զգում եմ բոլորիդ աջակցությո... Մեգան Մարքլը «համեստ» տոն է ծրագրում 65 հյուր... Առավոտյան ո՞ր սովորություններն են մոտեցնում մ... Տոկիո-2020. Ճապոնացիները պայքարից դուրս էին ն... Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատա... Խրախուսանքի է արժանացել. Մովսես Հակոբյանի հրա... Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուշացնում եկամտահարկի վերադարձ... Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մուսա Եվլոևին ԱԺ նիստը (Տեսանյութ. Ուղիղ) ՀԱՊԿ-ն ավելի շատ խորհդանշական կազմակերպությու... Արևապաշտպան ոճային ակնոցով օրանգուտանի տեսանյ... Պատմության մեջ առաջին անգամ ֆիլմերի մատակարար... 100-ամյա տղամարդը վատ սովորություններն է համա... Սինգապուրի իրավապահները բնակիչների տներում ստ... Գիտնականները որոշել են, թե որ ամենաբարձր ջերմ... Ընտանիքը վերադարձել է ուղևորությունից և տանը ... Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պ... Անիշխանությունը Հայաստանում շարունակվում է. «... Տոկիո-2020. Օրվա առաջին տիտղոսները, գրանցվեց ... Միջազգային բարեգործական Oxfam կազմակերպությու... Տոկիո-2020. Արսեն Հարությունյանի անհաջող մեկն... «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է. հայտնի են... Ռուբինյանն իմ ընկերն ա, կարող ա մոտիկանա, ինձ... Քվեարկություններն ուղղորդված են եղել. ՔՊ-ում ... Սիմոն Մատիրոսյանից տանը ոսկի էին սպասում. նա ... Երևանում 51-ամյա քաղաքացին բարձրահարկ շենքից ... Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է Ֆրանսիան Հայաստան է ուղարկում 200 000 խմբաքան... ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ավիահարվածն... Հայ գիտնականների ստեղծած պարարտանյութը բարձրա... Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Me... Օրակարգում է Արցախի մնացյալ հատվածից հրաժարվե... Քննարկվել են Արցախից տեղահանված և Տավուշի մար...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan