ԱՄՆ իշխանությունները իրանական 30 կայք են արգելափակել Իրանի նախագահական ընտրություններում Ռայիսիի հաղթանակից հետո Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների լարվելու պատճառով. AP
ԱՄՆ իշխանությունները իրանական 30 կայք են արգելափակել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարական աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ ամերիկյան իշխանությունների կողմից այդ քանակությամբ իրանական կայքերի արգելափակման որոշման պատճառը Իրանում կայացած նախագահական ընտրություններում պահպանողական թևի ներկայացուցիչ Էբրահիմ Ռայիսիի տարած հաղթանակն է և դրանից հետո Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում լարվածության աճը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, իրանական լրատվական Press TV և Al Alam կայքէջեր մուտք գործելիս հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ կայքն արգելափկված է ԱՄՆ իշխանությունների կողմից:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը կայացած վերջին ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել այս որոշումը: