Հունիսի 21-ին ժամը 20:00 հանդիպում ենք Հանրապետության հրապարակում, իրականացնելու Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը. Փաշինյան
ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես եւ պայմանավորվել ենք՝ հունիսի 21-ին, երեկոյան ութին՝ ժամը 20.00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում, իրականացնելու ժողովրդի կողմից Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը»: