Լիբանանի խոշորագույն քրիստոնեական քաղաքական կուսակցության առաջնորդը դեռեւս ցանկանւոմ է, որ Հարիրին վարչապետ դառնա
Լիբանանի խոշորագույն քրիստոնեական քաղաքական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ դեռեւս ցանկանում է, որ նշանակված վարչապետ Սաադ ալ Հարիրին ձեւավորի նոր կառավարություն, եւ մեղադրել է քաղաքական ընդդիմադիրներին մի քանի ամիս տեւած քաղաքական պարալիչի մեջ:
Հարիրին վարչապետի պաշտոնում է նշանակվել չորրորդ անգամ հոկտեմբերին՝ խոստանալով ձեւավորել տեխնոկրատների կառավարություն բարեփոխումներ անցկացնելու նպատակով, որոնք անհրաժեշտ են օտարերկրյա օգնություն ստանալու համար, սակայն գործընթացը հայտնվել է փակուղու մեջ նախարարներ նշանակելու պատճառով, հաղորդում է Reuters-ը:
«Մենք ցանկանում ենք ունենալ կառավարություն այսօր, ոչ թե վաղը, եւ Սաադ ալ Հարիրիի գլխավորությամբ»,-ասել է երկրի խոշորագույն քրիստոնեական դաշինքի՝ Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդ Հերբան Բասիլը:
Բասիլը, որը միաժամանակ նախագահ Միշել Աունի փեսան է, հայտարարել է, որ նրա դաշինքը զիջումներ է արել, սակայն ընդդիմադիրները պնդել են, որ նախագահը չառաջարկի որեւէ նախարար:
Նա կոչ է արել «Հեզբոլահի» առաջնորդ Սայեդ Հասան Նասրալին միջամտել: «Ես ցանկանում եմ, որ Նասրալան լինի դատավոր, քանի որ վստահում եմ նրան եւ նրա ազնվությանը»,-ասել է Բասիլը: «Նա գիտի՝ որքան ենք մենք զիջել կառավարություն ձեւավորելու հարցում»:
Բասիլն ասել է, որ որոշ քաղաքական գործիչներ փորձել են վերածել նախագահին «պատին կախված նկարի, որը կարելի է կոտրել անհրաժեշտության դեպքում»՝ չտալով հնարավորություն առաջարկել նախարարների թեկնածուներ: