Իրանական «Բուշեր» ատոմակայանը հոսանքազրկվել է
Իրանի հարավում գտնվող «Բուշեր» ատոմակայանում էլեկտրաէներգիայի վթարային անջատում է եղել: Այս մասին հաղորդում է RT-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Իրանի իշխանությունների խոսքով՝ նախատեսվում է, որ այն կտևի առնվազն երեք օր: Վերանորոգման աշխատանքներից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի:
Դեպքի պատճառների մասին չի հաղորդվում: