Չինաստանում ավելի քան 1 մլրդ պատվաստում է արվել կորոնավիրուսի դեմ
Չինաստանում կորոնավիրուսի դեմ 1,01 մլրդ պատվաստում է կատարվել: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը` հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին, հայտնի չէ, թե որքան մարդ է ստացել պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որքան մարդ` երկրորդը:
Գերատեսչությունից նշել են, որ վիճակագրությունը տվյալներ է ներառում Չինաստանի 31 վարչատարածքից:
Երկրում բնակչության առաջնահերթ խմբերի պատվաստումը մեկնարկել է դեկտեմբերին: Ապրիլի կեսերին տեղեկություն էր հաղորդվում, որ Չինաստանում ամեն օր միջինում մոտ 1 մլն մարդ է պատվաստվում: