Շատ կարևոր է, որ բոլորը, ովքեր դեռ չեն քվեարկել, գնան քվեարկելու. մի թողեք ձեր ձայնը փոշիանա, գնացեք, քվեարկեք. Կարեն Վրթանեսյանը՝ քաղաքացիներին
Ընտրություններին մնացել է մեկ ժամ, ՀՀում քվեարկել են գրացված ընտրողների մոտ 40 տոկոսը: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Շատ կարևոր է, որ բոլորը, ովքեր դեռ չեն քվեարկել, գնան քվեարկելու: ՀՀ պատմության մեջ այսքան կարևոր ընտրություններ չեն եղել»,- ասել է Վրթանեսյանը և հավելել, որ ընտրություններին մասնակցության ներկա տվյալներից ստացվում է՝ ազգի 60 տոկոսը ազգի համար այս ճակատագրական պահին չի ուզում մասնակցել:
«Մի թողեք ձեր ձայնը փոշիանա, գնացեք, քվեարկեք: Չեմ ասում՝ ում համար, բայց գնացեք քվեարկեք, և հուսով եմ, որ վաղը կզարթնենք դեպի ավելի նոր ու ավելի լավ Հայաստանի ճանապարհի սկզբին»,- ասել է Վրթանեսյանը: