Հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները. «Պատիվ ունեմ» դաշինք
Ահազանգել են, որ 4/03 ընտրատեղամասում հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, որոնց թվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկը:
Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» դաշինքից:
«Դրա արդյունքում ընտրողները զրկվել են 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից»,-ասված է հաղորդագրության մեջ: