Սիսիանի՝ «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացվել է խուզարկություն․ բերման ենթարկվածներ չկան. Ոստիկանության պարզաբանումը
Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշենք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։