Ժամը 14:00 - ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 26.82%-ը
Այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն:
Հայաստանում, այսօր ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 14:00 - ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 695,626 է, կամ ընտրողների 26.82%-ը։
Երևան 251.504 - 29.28%
Արագածոտն - 28.987- 24.68%
Արարատ - 58.767 - 21.37%
Արմավիր - 51.531- 21.96%
Գեղարքունիք - 46.267 - 24.41%
Լոռի - 61.081 - 21.15%
Կոտայք - 66.645 - 27.54%
Շիրակ - 47.969 - 21.46%
Սյունիք - 36.619 - 36.39%
Վայոց Ձոր - 19.199 - 29.01%
Տավուշ- 32.682 - 29.79%
Հիշեցնենք, որ ժամը 11:00-ի դրությամբ մասնակցության ակտիվությունը եղել է.
Երևան 120.166 -13.99%
Արագածոտն -12.318 - 10.49%
Արարատ - 27.676 - 12.39%
Արմավիր - 23.488 - 9.96%
Գեղարքունիք - 18.556 - 9.79%
Լոռի - 26.086 - 11.17%
Կոտայք - 30.242 - 12.54%
Շիրակ - 19.106 - 8.46%
Սյունիք - 17.269 -16.74%
Վայոց Ձոր - 56.199 -12.27%
Շիրակ - 15.585 - 14.21%
Ընդհանուր 2.593.572 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 316.291 - 12.20%։