Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ. հայտնի է, թե որ ուժերի ներկայացուցիչների միջև է այն եղել
Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:
Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:
Կատարվում է քննություն: