«Հունիսի 20-ի գիշերը կապիտուլյանտը՝ մուրճը ձեռքին, մտնելու է լայվ ու կոչ անի փողոց դուրս գալ. չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում». Արթուր Վանեցյան. 168.am
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն է:
Արթուր Վանեցյանը նշել է.
Չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով. բացառապես դրանով է այս 3 տարիներին զբաղված Նիկոլ Փաշինյանը:
Չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ:
Եթե երկիրը ղեկավարող չմարդը մշտապես խաբում է բոլորին և փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, դրա արդյունքը լինում է պատերազմ, պատժամիջոցներ, որի հետևանքը կրում են երկիրը և քաղաքացիները:
Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարությանս ընթացքում ինձ ուղիղ հրաման է տվել վախեցնել Հրայր Թովմասյանին ու նրա ընտանիքի անդամներին, գտնել վարկաբեկիչ նյութեր նրանց մասին, քրեական հետապնդումներ իրականացնել:
Էս մարդը պատուհաս էր մեր երկրի ու մեր բոլորի գլխին:
168.AM