Գորիսի ուժային կառույցներն անցել են ապօրինի գործողությունների. ՀՐԱՊԱՐԱԿ
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի Գորիս համայնքի բնակիչներ, Գորիսի ուժային կառույցներն անցել են ապօրինի գործողությունների, իրականացնում են ահաբեկում, խնդրում եմ բոլորիդ, նման կանչերի դեպքում դիմել փաստաբանի, որովհետև հեռախոսազանգով կանչերն ապօրինի են:
Կոչ եմ անում ոստիկաններին չկատարել թուրք վարչակազմի հրամանները, շատ քիչ է մնացել էս խեղկատակներին»: