Յալթայում տեղումների հետևանքով առաջացած ջրի հոսքը քշել-տարել է մեքենաները (տեսանյութ)
Յալթայում, որտեղ 6 ժամվա ընթացքում տեղացել է տեղումների ամսական նորման, ջրի հոսքը քշել-տարել է մեքենաները: Տեսանյութը տեղադրվել է «ВКонтакте» սոցիալական ցանցի «Инцидент Крым» խմբում, գրում է lenta.ru կայքը:
Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է ջրի հզոր հոսքը հոսում Լոմոնոսով փողոցի երկայնքով՝ իր հետ տանելով կայանված մեքենան:
«Mazda-ն լողաց»,-ասում է տեսանյութի հեղինակը:
Յալթայում տեղատարափ անձրևի հետևանքով Վոդոպադնայա գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով քաղաքի փողոցները: Տեղի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ վտանգ կա, որ քաղաքը կհոսանքազրկվի:
Փրկարարները սկսել են տարհանել տեղի բնակիչներին: