Նիգերիայում զինված անձինք հարձակվել են դպրոցի վրա և առևանգել շուրջ 80 աշակերտի և ուսուցչի, 1 ոստիկան սպանվել է
Նիգերիայի Կեբբի նահանգի Բիրնին Յաուրի գյուղում զինված անձինք հարձակվել են դպրոցի վրա, գնդակահարել ու սպանել ուսումնական հաստատությունը հսկող ոստիկանին, առևանգել առնվազն 80 աշակերտի և ուսուցիչի, գրում է Reuters գործակալությունը:
«Նրանք սպանել են ոստիկաններից մեկին, անցել են դարպասով և ուղիղ գնացել դասարաններ»,-պատմել է դպրոցի ուսուցիչ Ուսման Ալիյուն:
Մեկ աշակերտ վիրավորվել է: Առևանգվածների մեծ մասն աղջիկներ են:
Պատանիներին, հավանաբար, առևանգել են փրկագին ստանալու համար, ինչը հաճախակի բնույթ է կրում այս շրջանում: