Ամերիկացի հարսնացուն իր հարսանիքի առթիվ փեսացուին է նվիրել դեռահաս տարիքում գրած մի նամակ, որի մեջ ճակատագրական նշան է գտել (տեսանյութ)
Ամերիկացի հարսնացուն իր հարսանիքի առթիվ փեսացուին է նվիրել դեռահաս տարիքում գրած մի նամակ, որի մեջ ճակատագրական նշան է գտել, գրում է lenta.ru լրատվական կայքը՝ հղում տալով աղջկա տիկտոկյան ալիքում հրապարակված տեսանյութին։
Աղջիկը նշել է, որ երբ դեռահաս էր, եկեղեցում ծխական աղջիկները նամակներ էին գրում իրենց երևակայական «ապագա ամուսնուն»։ Նա նշել է, որ ընդամենը 2 նամակ է գրել և հետո մոռացել է այդ մասին։ Ժամանակի ընթացքում նա մոռացել է նամակների բովանդակությունը, մինչև իր ամուսնությունը։ Նա գտել է նամակները և որոշել դրանք նվիրել փեսացուին։
Պարզվել է, որ նամակներից մեկում աղջիկն Աստվածաշնչից խոսքեր է գրել, որոնք նույն թվականին իր ձեռքին դաջել է ապագա ամուսինը։ Այդ ժամանակ երկուսն էլ դեռահաս են եղել և չեն ճանաչել միմյանց։
TikTok հավելվածի մի շարք օգտատերեր զուգադիպությունը վախենալու են համարել, ոմանք էլ այն համարել են շատ ռոմանտիկ։
Տեսանյութը՝ այստեղ: