Հոնդուրասի բանտերից մեկում անկարգությունների հետևանքով 5 մարդ է մահացել (լուսանկարներ)
Հոնդուրասի արևելքում գտնվող Լա Տոլվայի բանտում փոխհրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել, 39-ը վիրավորվել են: Անկարգությունների պատճառը պատերազմող հանցախմբերի միջև պայքարն է, գրում է Daily Star պարբերականը:
Հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 15 բանտարկյալ: Նրանցից 13-ի վիճակը ծանր է:
Այս պահին իրավապահները վերահսկում են իրավիճակը:
Իշխանությունների տվյալներով ՝ հաստատությունում գտնվում է ավելի քան 1500 բանտարկյալ: