Լուգանսկի կենտրոնում գազատարի պայթյուն է տեղի ունեցել
Լուգանսկի կենտրոնում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություններ չկան: Այս մասին հունիսի 18-ին հայտարարել են «Լուգանսկգազ» պետական ձեռնարկության մամուլի ծառայությունից, գրում է «Իզվեստիա»-ն:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը՝ 425 մմ տրամագծով միջին ճնշման գազատարի վրա, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:
«Դեպքի հետևանքով 20 բնակելի շենք և 21 կոմունալ տնտեսություն ժամանակավորապես անջատվել են բնական գազի մատակարարումից», - նշել են ընկերությունից:
Կրակը մարվել է առավոտյան կողմ, իսկ կազմակերպության մասնագետներն անմիջապես սկսել են գազատարի վնասված հատվածի վերանորոգման և վերականգնման աշխատանքները: Դրանից հետո կվերականգնվի բաժանորդների գազամատակարարումը:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները և պարզում են միջադեպի պատճառները: