Վայք քաղաքի մարզադպրոցում հրդեհ է բռնկվել
Հունիսի 17-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է երկհարկանի մարզադպրոցի տանիքի (ընդհանուր մակերեսը՝ 800 քմ) 650 քմ հատվածը։