Գանգեսը «կանգնած» է նոր ճգնաժամի առաջ. մտավախություն կա, որ կորոնավիրուսից մահացածների մարմիններն է՛լ ավելի կաղտոտեն ջրերը (տեսանյութ)
Հնդկաստանում Գանգես գետի «առողջության» հետ կապված մտահոգությունները բավականին երկար ժամանակ է, ինչ գոյություն ունեն: Այժմ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրի ամենակարևոր ջրի աղբյուրի համար նոր ճգնաժամ է հասունանում, փոխանցում է BBC-ն:
Նշվում է, որ կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի ընթացքում Հյուսիսային Հնդկաստանում հարյուրավոր մարմիններ թաղվել են գետի ափին գտնվող ոչ խորը գերեզմաններում՝ Պրայագրաջ (հայտնի է նաև Ալլահաբադ անունով) քաղաքում:
Մուսսոնային սեզոնի (սեզոնային կայուն քամիներ երկրագնդի որոշ շրջաններում, որոնք տարին երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը-խմբ.) ակտիվացման ֆոնին մտավախություն կա, որ այդ մարմիններից շատերը կհայտնվեն գետում՝ աղտոտելով այն է՛լ ավելի շատ:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.