Ճապոնացիները կորոնավիրուսից պաշտպանվելու համար «ուտելի դիմակ» են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայում Goku no Kimochi The Labo փորձարարական լաբորատորիայում սեխի հացից պաշտպանիչ դիմակ են ստեղծել, հաղորդում է Mint-ը։
Նշվում է, որ աշխարհում առաջին «ուտելի դիմակի» արդյունավետությունը պարզելու համար Unitika Garmentec հետազոտական ինստիտուտը փորձարկումներ է իրականացրել՝ բացահայտելով, որ այն, իսկապես, կարող է լիովին փոխարինել բժշկական դիմակներին և մարդկանց պաշտպանել կորոնավիրուսից։
Ընդ որում, հետազոտական ինստիտուտի փորձագետները նշել են՝ այն կարող է ապահովել «նույնիսկ ավելի լավ պաշտպանություն, քան սովորական դիմակները»։
Առաջիկա օրերին ընկերությունը նախատեսում է թողարկել դիմակի առաջին մեծ խմբաքանակը և այն կանվանի «աշխարհի ամենաերջանիկ դիմակը՝ հացի սիրահարների համար»:
Դիմակները հասանելի կլինեն հունիսի 10-ից՝ 5 հատը՝ 16,44 դոլարով։