Կոլումբիայում COVID-19- ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 9760-ի. RT
Անցած 1 օրվա ընթացքում Կոլումբիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աճել է 27 827-ով և հասել 3 829 879-ի:
Այդ մասին երկրի Առողջապահության նախարարությունը հայտնում է Twitter-ի իր միկրոբլոգում, գրում է RT-ն:
Նշվում է, որ Կոլումբիայում COVID-19- ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 9760-ի:
Հայտնի է, որ ապրիլին չինական Sinovac Biotech ընկերության արտադրած կորոնավիրուսի պատվաստանյութի մոտ 1 միլիոն դոզա առաքվել է Կոլումբիա: