Դատախազությունն ուսումնասիրում է Փաշինյանի հայտարարությունը, որ ընտրակաշառքի տեսանյութի համար 1000 դոլար պարգև կտան
Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք։ Այս մասին հայտնել են դատախազությունից, սակայն այլ գնահատականներ չեն տվել:
Հիշեցնենք, որ երեկ Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:
«ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք, 500 հազար դրամ պարգև, այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն»:
Հիշեցնենք նաև, այդ մասին նաև հաղորդագրություն էր տարածվել մամուլում:
ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել. «Ժողովուրդ»