Ազգի արյունը 3 տարի խմած չարիքի առաջնորդը խոսում է դողալուց, բայց շրջում է 2000 ոստիկաններով, նոյեմբերի 9-ին այնպես էր թաքնվել, որ ազգովի 2 օր չէին կարողանում գտնել․ Վահե Հակոբյանը՝ Փաշինյանի մասին
Այս չարիքի ավարտին մնացել է 4 օր՝ 96 ժամ․ այն չարիքի, որը 3 տարի «խմեց» մեր ազգի արյունը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Գյումրիում կայացած հանրահավաքին հայտարարեց դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Այսօր այդ չարիքի առաջնորդը, մուրճը ձեռքին, ադեկվատությունը լրիվ կորցրած, խոսում է դողալուց․ ո՞վ է խոսում դողալուց, մարդ, ով շրջում է 2000 ոստիկաններով, որ նոյեմբերի 9-ին այնպես էր թաքնվել, որ ազգովի 2 օր չէին կարողանում գտնել, Գորիսում «Բայրաքթարի» ձայնը լսելով, այնպես կայծակնային արագությամբ փախավ, որ թիկնազորը հետևից չէր հասցնում։ Ասում էին՝ «Բայրաքթարը» չէր, ասել էր՝ ոչինչ, թող թռնի, հետո դուրս կգամ»,-ասաց նա։
Հակոբյանը նաև ընդգծեց՝ այդ մարդը շարունակում է բռնության կոչեր անել․ «Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր ամբողջ ազգի բանականությունը»,-ասաց նա, ապա դիմեց գյումրեցիներն․ «Մենք գալիս ենք, որ բերենք համերաշխություն, որ միավորենք ազգը, որ մեր զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում, որ ունենանք ամուր սահմաններ, ուժեղ գործընկերներ, վերականգնված հեղինակություն, բայց առանց ձեզ ոչինչ չենք կարող անել, խնդրում ենք ձեր վստահության քվեն, որ օրը 24 ժամ աշխատենք»։