Մենք ոչ մի ընտրակաշառքի հետ կապ չունենք․ Արման Աբովյան
Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 8 անձի:
շՀատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք:
Եվս 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` սննդամթերքի տեսքով ընտրակաշառք ստանալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ենթադրյալ ընտրակաշառքը բաժանվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից։
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը տեղյակ չէ դեպքից․ «Մենք ոչ մի ընտրակաշառքի հետ կապ չունենք, իսկ ինչ մնում է մնացած գործընթացներին, ապա տեսնում եմ քաղաքական միտում, կարծում եմ՝ ամեն ինչը իրավապահները կբացահայտեն։ Հիմա ինչ էլ հորինեն, ոչ մի օգուտ չի տա»։