Ջեֆ Բեզոսի նախկին կինը` Մըքքենզի Սքոթը, իր կարողությունից 2,7 մլրդ դոլար է տրամադրել մի շարք բարեգործական կազմակերպությունների
Աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆ Բեզոսի նախկին կինը` Մըքքենզի Սքոթը, իր կարողությունից 2,7 մլրդ դոլար է տրամադրել մի շարք բարեգործական կազմակերպությունների, գրում է BBC-ն` մանրամասնելով, որ նա այդ մասին հայտնել է իր բլոգում:
Կինը նշել է, որ նվիրատվության համար ընտրել է 286 կազմակերպություն, որոնք գործում են ռասայական անհավասարության, արվեստների և կրթության ոլորտներում:
Աղբյուրը գրում է, որ տիկին Սքոթն աշխարհի ամենահարուստ կանանցից է, որն իր կարողության մեծ մասը ստացել է 2019-ին Բեզոսի հետ ամուսնալուծվելուց հետո:
Ամուսնալուծությունից հետո Սքոթը միլիարդավոր դոլարներ է ծախսել բարեգործության համար: Օրինակ` դեկտեմբերին նա պատմել էր, որ չորս ամսում ավելի քան 4 մլրդ դոլարի նվիրատվություն է արել տարբեր կազմակերպությունների:
Ըստ Forbes հանդեսի` ներկայում Սքոթի կարողությունը գնահատվում է 59,5 մլրդ դոլար: