Այն ժամանակ, երբ մենք կոնստրուկտիվ ծրագիր ենք առաջարկում՝ հստակ դրույթներով, նրանք խոսում են ջարդելու, փշրելու, ասֆալտին պառկեցնելու մասին․ Վահե Հակոբյանը՝ Փաշինյանի մասին
Մեր երկիրը հայտնվել է անկառավարելի քաոսում․ Արարատի մարզի Վեդի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն այսպես ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը։
«Մեզ մոտ էլ ոչ մի կառավարելի բան չի մնացել, քան մեկ մարդու աբսուրդի թատրոնը՝ իր շքախմբի ուղեկցությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա իր կրկեսն այդ մարդը տեղափոխել է Սյունիքի մարզ։
Նա ուշադրություն հրավիրեց նրա վրա, թե ինչի մասին են խոսում ներկայիս իշխանությունները, և ինչի մասին են խոսում իրենք։ «Այն ժամանակ, երբ մենք կոնստրուկտիվ ծրագիր ենք առաջարկում՝ հստակ դրույթներով, հստակ թիմ ենք ներկայացնում, թե ովքեր են եղել ներկայում և անցյալում, նրանք խոսում են ջարդելու, փշրելու, ասֆալտին պառկեցնելու մասին։ Միգուցե ինչ-որ զանգվածի վրա դա աշխատում է, բայց ես վստահ եմ, որ գիտակից մարդկանց վրա դա չի աշխատում»,- ասաց նա։
Մանրամասները տեսանյութում։