«Հեյնիկեն» գարեջրի ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և Հայաստան է ներկրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ. ՍԱՏՄ-ը պարզաբանում է
Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:
«Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը:
ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ-ը հաղորդել էր, որ Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուր:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
«Թրքասեր իշխանության հետևանքները վայելեք երևանյան փողոցներում։
«Մեծ խմբաքանակ է ներմուծվել: Հիմա ցրվում է ռեստորաններով, սրճարաններով ու փաբերով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ներմուծողն է «Sales city» ընկերությունը:
Նա նաև հրապարակել էր լուսանկար: