Քաղաքացիական հագուստով ոստիկաններին բերել էին Փաշինյանի երթին
Քաղաքացիական հագուստով ոստիկաններին բերել էին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երթին։ Այս մասին երեկ գրել և տեսանյութ է հրապարակել Մեդիապորտ տելեգրամյան ալիքը։
«Քաղաքացիական հագուստով ոստիկաններին բերել էին Փաշինյանի երթին՝ նրա աջակիցների անվան տակ. նրանք ոստիկանական ԳԱԶԵԼ-ներում նստած սպասում էին երթի մեկնարկին»,- գրել է ալիքը։