«Դա թերևս միակ բանն է, որի շուրջ համաձայն եմ Պուտինի հետ». Բլինկենը՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների՝ ամենացածր կետում լինելու մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համաձայնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որի համաձայն՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վերջին տարիների ամենացածր կետում են։
Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ պետքարտուղարին հարցրել են, թե արդյոք համաձայն է այն տեսակետի հետ, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վերջին տարիների ամենացածր կետում են:
«Դա թերևս միակ բանն է, որի շուրջ ես համաձայն եմ նախագահ Պուտինի հետ», - պատասխանել է պետքարտուղարը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները վերջին տարիների ամենացածր կետում են: