Խաչատուր Սուքիասյանը՝ փոխվարչապետ դառնալու մասին
Ոչ մի քննարկում չի եղել պաշտոն զբաղեցնելու մասին, քննարկում է եղել գնալ Ազգային ժողով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ ցուցակում գտնվող օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք փոխվարչապետի մասով առաջարկ ստացել է:
Դիտարկմանը՝ իսկ եթե ստանա, ինչ կանի, գործարարն ասաց, որ կմտածի: Նա ասաց, որ պետք է մտածի, հասկանա, քանի որ կառավարամն համակարգն ունի իր բարդությունները, առանձնահատկությունները: Կհասկանա, հետո որոշում կկայացնի: