Բայդենը և Մակրոնն իրենց աջակցությունն են հայտնել Տոկիոյում Օլիմպիադայի անցկացման Ճապոնիայի ծրագրին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու Ճապոնիայի ծրագրերին՝ հաստատելով, որ անձամբ ներկա կլինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, Ճապոնիայի ԱԳ նախարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեծ յոթնյակ»-ի երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար բրիտանական Կաբրիս Բեյ քաղաք այցելած երկու երկրների ղեկավարները նախօրեին քննարկել են նաև շրջակա միջավայրի պահպանության և առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում համագործակցությունը:
Ճապոնիայի վարչապետը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, Սուգան պատմել է այն միջոցառումների մասին, որոնք Տոկիոն ձեռնարկել է Օլիմպիադան անվտանգ անցկացնելու համար: Ըստ հաղորդման՝ Բայդենն աջակցել է խաղերի կազմակերպման ծրագրին։
Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվել են մեկ տարով և կայանալու են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: