ԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցում
Օքսֆամի ակտիվիստները, «պապյե-մաշեից» գլուխներով, որոնք պատկերում են G7-ի համաշխարհային առաջնորդներին, Ֆալմութի մերձակայքում գտնվող Սուանփուլ լողափին մասնակցում են կլիմայական բողոքի ցույցին, հաղորդում է BBC News-ը:
Քարոզարշավի մասնակիցները կոչ են անում աշխարհի առաջնորդներին, որոնք ներկայումս գտնվում են Քորնուոլ քաղաքում, պարտավորվել կրճատել արտանետումները եւ ավելի շատ ֆինանսական օգնություն տրամադրել երկրներին, որոնք փորձում են հաղթահարել կլիմայի փոփոխության հետեւանքները:
«Պապյե-մաշեից» գլուխները նաեւ նկատվել են հսկա շշով, որը խորհրդանշել է ափ նետված շշերը։