Մխչյան համայնքում վագոն-տնակ է այրվել
Հունիսի 12-ին՝ ժամը 17։00-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան համայնքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան-Հովտաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող վագոն-տնակում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:23-ին, մարել՝ 17:51-ին: Այրվել է վագոն-տնակը (18 քմ)՝ գույքով։