Վրաստանի ԿԸՀ-ն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ քվեարկության գործընթաց է փորձարկում
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) ընտրությունների իմիտացիա է անցկացվում: Քվեարկության գործընթացը կազմակերպվում է ԿԸՀ-ում քվեարկության գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման ոլորտում աշխատող հատուկ խմբի կողմից, գրում է Грузия Онлайн պորտալը:
Ըստ ԿԸՀ-ի, ընտրական ընթացակարգերում էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ ընտրությունների իմիտացիան`ընտրողների գրանցում (նույնականացում), քվեարկություն և ձայների հաշվարկ սկսվել է 08:00-ին և ավարտվել 20:00-ին: Քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է 822 ընտրող:
Սիմուլյացիոն ընտրությունների համար ստեղծվել է տեղամասային ընտրական հանձնաժողով, որում աշխատել են ԿԸՀ-ի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընտրություններին հետևել են հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները: