Ամենամեծ կոռուպցիոներներն իրենք են, երիտթալանչիներ են, որոնք պատահաբար հայտնվել են իշխանությունում․ Արթուր Վանեցյան
Սրանք միայն թալանել են այս երկիրը, շարունակում են թալանել, գոռալ որ պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց ամենամեծ կոռուպցիոներներն իրենք են, երիտթալանչիներ են, որոնք պատահաբար հայտնվել են իշխանությունում։ Այս մասին Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իշխանությունների մասին։
«Ամենաշատ գումարները պետական բյուջե վերադարձվել են իմ աշխատանքի օրոք, ինձնից հետո սրանց ժամանակահատվածում որևէ լուրջ աշխատանք, որևէ լուրջ բացահայտում չի եղել ողջ իրավապահ համակարգում»,- ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենի դիտարկմամբ՝ իշխանությունները նստել տաքուկ կաբինետներում ու տզի պես կպել են մեր երկրի բյուջեին։ «Թալանում են ամեն ինչ։ Միայն 2020 թ․ պատերազմի ընթացքում շուրջ 40 մլն դոլար պարգևավճար են իրենց բաժանել՝ ինչի՞ համար, չես հասկանում»,- շեշտեց Վանեցյանը։