Հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել, այդ լուրերը կեղծ են․ ՔՊ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կեղծ են լուրերը, թե չեղարկվել է հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը։ Հայտարարությունում ասվում է․
«Սիրելի քաղաքացիներ,
Քիչ առաջ կեղծ լուրեր են տարածվել, թե հունիսի 18-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը չեղարկվել է: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելին, հենց այսօր Հանրապետության Հրապարակում սկսվել են հանրահավաքի կազմակերպման տեխնիկական աշխատանքները: Քարոզարշավի հաջող ընթացքը որևէ մեկը չի կարող կասեցնել»: