Մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին. Լևոն Քոչարյան
Երկար տարիներ ամեն ինչ արվեց հորս կերպարը փոխելու ու հանրության առաջ նրան այլ կերպ ներկայացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քքոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը:
«Երկար տարիներ ամեն ինչ արվեց հորս կերպարը փոխելու ու հանրության առաջ նրան այլ կերպ ներկայացնելու համար:
Ինչպես խաբեցին 44 օր շարունակ ասելով, որ հաղթում ենք, այդպես էլ խաբել են շատ այլ հարցերում:
Այնուամենայնիվ մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին: Սա հուսադրում է իհարկե ու օգնում պայքարել:
Հիպնոսից արթնանալ պետք է բոլորին, որպեսզի միասին պահենք մեր պետությունն ու պետականությունը»,- գրել է նա: