Մենք մերժում ենք վենդետաները, մենք ասում ենք՝ այո արդարադատությանը, մերժում ենք յուրաքանչյուր բաժանում՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Մենք մերժում ենք վենդետաները, մենք ասում ենք՝ այո արդարադատությանը, մերժում ենք յուրաքանչյուր բաժանում՝ սևեր-սպիտակներ, հայաստանցիներ-ղարաբաղցիներ, հներ-նորեր: Մենք մերժում ենք այն ամենն, ինչը խանգարում է աշխատել և զարգացնել մեր երկիրը. այս ամենը մեզ խանգարում է: Այսօր Տաշիրում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը նշեց, որ խարխլված իրականությունը միայն կարող են միասնական կարգի բերել և ոչ մի ղեկավար միայնակ չի կարող երկիրը փրկել այս վիճակից:
Նա շեշտեց, որ եթե չվերադառնա քաղաքականություն, ապա չի կարող հասկանալ, թե ով ավելի լավ կարող է երկիրը կարգի բերել, եթե ոչ նա՝ իր փորձով: