Շուշիից վերջինը ես եմ դուրս եկել, ոչ մի փաստաթուղթ չունեմ, որ պատերազմին մասնակցել եմ. Շողակաթի բնակիչը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Ես 1992 թվականից պատերազմի եմ մասնակցել, բայց ոչ մի փաստաթուղթ չունեմ, 3 պատերազմն էլ պատվով եմ ավարտել: Այս մասին այսօր Շողակաթում քաղաքացին ասաց Նիկոլ Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Շուշիից վերջինը ես եմ դուրս եկել, բայց ոչ մի փաստաթուղթ չունեմ, որ պատերազմի եմ մասնակցել»,- ասաց Շողակաթի բնակիչը: