Պապիկյանն ու Սանոսյանը «լայաղ» չեն անում պատասխանեն, իրենք ինչի՞ համար են փող ստանում․ սևանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սևանում կայացած քարոզարշավից հետո Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի կին ու փորձեց իր խնդիրը ներկայացնել։
Նա նշեց, որ վաճառքի է հանվել Սևանի ամբողջ կանաչապատ տարածքը, նաև՝ սպորտդպրոցը, որը կրել է զոհված զինվորի անունը։
Փաշինյան հարցրեց՝ քաղաքացին իրենից ի՞նչ է ակնկալում, ինչին ի պատասխան՝ կինն ասաց․ «Վերաբերում է մեր մարզպետին, վերաբերում է Պապիկյանին, որ «լայաղ» չեն անում պատասխանեն, ինչի՞ համար են իրենք փող ստանում»։ Փաշինյանը հորդորեց խնդիրը ներկայացնել իր օգնականին։
Մանրամասները՝ տեսանյութում։