Կհարցնեք՝ բա ճամբարակցին ո՞նց պետք է փող աշխատի ես էլ կասեմ, որ «խելացի անասնագոմեր» ծրագիր ենք ներդրել. Փաշինյան
Նրանք հատկապես գյուղական համայնքներում գնում են հարցումներ անելու և մարդկանց մեծ մասը ասում է, որ ընտրություններին պատրաստվում է քվեարկել մեր օգտին։ Նրանք մեր ժողովրդին նկարահանում են ու ցույց տալիս, թե տեսեք ովքեր են Նիկոլին ընտրողները: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, նա նաև նշեց, որ գյուղացիները պետք է փող աշխատեն և ընդգծեց, թե ինչպես:
«Կհարցնեք՝ բա Ճամբարակցին ո՞նց պետք է փող աշխատի ես էլ կասեմ, որ խելացի անասնագոմերի ծրագիր ենք ներդրել, եկեք դասընթաց անցեք, թե ոնց պետք է այդ գործը կազմակերպել, սերտիֆիկատ ստանալուց հետո ստացեք վարկ և կառուցեք ձեր «խելացի անասնագոմը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև անդրադարձավ Գեղարքունիքի մարզի սահմանային իրավիճակին և նշեց, որ իրենց դիրքորոշումն այդ հարցի շուրջ պաշտոնապես հայտնել են:
«Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային գործընկերների ներգրավմամբ և այս օրերին մենք շատ ակտիվ համագործակցության և քննարկումների մեջ ենք ՌԴ մեր գործընկերների հետ, նրանք լայնորեն ներգրավված են և քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը»,- նշեց նա: