Իմ ամենամեծ մեղքն այն է, որ հեղափոխությունը տեղի ունեցավ 2018 և ոչ թե 2008 թվականին․ Նիկոլ Փաշինյան
Մենք մեղավոր ենք ինչ-որ տեղ, որովհետև հեղափոխությունը ուշացավ։ Ես ինձ ինչ-որ առումով մեղավոր եմ զգում, որովհետև շատերը ինձ ասում են, որ ես կարող էի հեղափոխություն կազմակերպել 2008 թ-ին։ Այս մասին Իջևանում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել է երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«2013-ի նախագահական ընտրություններում շատերն ինձ հորդորում էին առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Այդ ժամանակ ես դա չարեցի և հիմա մտածում եմ, որ գուցե դա իմ ամենամեծ մեղքն է, որ հեղափոխությունը տեղի ունեցավ 2018, և ոչ թե 2008 կամ 2013 թվականներին»։
Վարչապետի պաշտոնակատարը ամբիոնից հայտարարեց, որ այս նոր հեղափոխությունը չպիտի հետաձգեն՝ ժողովրդից ստացած պողպատե մանդատով պետք է հաստատեն իրավունքի և օրենքի դիկտատուրա։