Սլովակիան հրաժարվել է «Սպուտնիկ V»- ի նոր գնումներից
Սլովակիայի իշխանությունները չեն նախատեսում ձեռք բերել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ, հայտարարել է երկրի արտգործնախարար Իվան Կորչոկը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Այսօր մենք տեսնում ենք, որ նրանց թիվը, ովքեր ցանկանում են պատվաստվել «Սպուտնիկ V»-ի միջոցով, զգալիորեն նվազել է», - ասել է Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը:
Ըստ նրա, այս պահի դրությամբ 5-ից 6 հազար մարդ է հետաքրքրություն ցուցաբերել ռուսական դեղամիջոցների պատվաստման նկատմամբ, մինչդեռ երկրում կա «Սպուտնիկ V»-ի 200 հազար չափաբաժնի պաշար, և լրացուցիչ դոզաներ գնելու կարիք չկա:
Ավելի վաղ Սլովակիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր երկրում «Սպուտնիկ V»-ի օգտագործման մեկնարկի մասին: